Նարեկ Ղազարյան
Նարեկ Ղազարյան
Խորհրդի անդամ
Ծննդյան տարեթիվ 19.10.1984
Կրթություն 2001-2005թթ.. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտություն
2007-2009թթ.. Կենտրոնական եվրոպական համալսարան, Տնտեսագիտություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նարեկ Ղազարյանը 2022 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ և կարևոր դեր ունի Բանկի դրամավարկային և մակրոտնտեսական քաղաքականության մշակման և իրականացման գործում:
Պարոն Ղազարյանը ունի լայն փորձառություն մակրոտնտեսական քաղաքականության և ֆինանսների բնագավառներում և ստացել է մի շարք մասնագիտական որակավորումներ:
Նա ՀՀ ԿԲ աուդիտ կոմիտեի անդամ է, իսկ Ավանդների Երաշխավորման Հիմնադրամում ներկայացված է որպես խորհրդի անդամ, նաև նախագահում է ՀՀ Կենսաթոշակային Երաշխիքային Հիմնադրամի խորհուրդը և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամ է:
Մինչ ներկայիս պաշտոնը ստանձնելը՝ Նարեկ Ղազարյանը 2022-2023 թվականներին զբաղեցրել է Կենտրոնական բանկի ֆինանսական ռիսկերի կառավարման վարչության պետի, իսկ 2021-2022 թվականներին՝ վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի խորհրդականի պաշտոնները:
2018-2021 թվակններին աշխատել է Արժույթի Միջազգային Հիմնադրամում որպես տնտեսագետ՝ պատասխանատվության տարածաշրջանը՝ Եվրոգոտու անդամ երկրներ և Միացյալ Թագավորություն:
2009-2017 թվականներին աշխատել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչությունում, որպես մասնագետ, ավագ մասնագետ, այնուհետև որպես ՀՀ տնտեսության վերլուծությունների և կանխատեսումների բաժնի պետ:

