Loading

«Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին եվ ստեղծագործական միությունների անդամներին»

Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում կառուցվում է բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով հիփոթեքային վարկավորման միջոցով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին:
 

 

  Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա հիփոթեքային վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.


Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի նպատակը

Ծրագրի ներքո (Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շենքում) կառուցվող բնակարանների ձեռք բերում` բնակության նպատակով:

Վարկի ժամկետը

10-ից 20 տարի

Վարկի առավելագույն գումար

20 մլն. ՀՀ դրամ, սակայն ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 80 %-ը (նվազագույն կանխավճար 20 %):

Տոկոսադրույքը

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 4 տոկոսային կետ։

Տոկոսադրույքը վերանայվում է երեք տարին մեկ։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով:

Վարկի տրամադրման ձևը

Մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է Ծրագրի ներքո շինարարության իրականացման ժամանակացույցի հիման վրա: Հիփոթեքային վարկը կարող է միանվագ տրամադրվել միայն այն դեպքում, երբ Ծրագրի շահառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար:

Վարկի մարման ձևը

Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ:

Գրավ

Ձեռք բերվող (կառուցվող) բնակելի անշարժ գույքը

Գույքի նկատմամբ պահանջներ

Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի առնվազն վարկի մնացորդային գումարի չափով:

Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը

Վարկի վերջին մասնաբաժնի տրամադրման օրվանից հետո` 90 օրվա ընթացքում:

Վարկունակության գնահատում

Համաձայն Ստանդարտների գործող տարբերակի. Ծրագրի շրջանակներում կուտակային ավանդի ներդրման և պարբերաբար համալրման դեպքում վարկառուի երկրորդային եկամուտը Բանկի հայեցողությամբ կարող է հաշվարկվել 100% կշռով (ըստ գործող Ստանդարտների սահմանված է առավելագույնը 60%):

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի (առնվազն վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն:

Այլ պահանջներ

Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:

 
 
Ծրագրին կարող եք ծանոթանալ նաև` այցելելով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության պաշտոնական կայք էջ` http://www.ysugu.am:
 
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հետ:


Թարմացվել է` 2018-02-26, 02:40:57