Ուսանողական վարկեր
Ծրագրի հիմնական նպատակն է թեթևացնել վճարովի համակարգում ուսումնառող ուսանողների ուսման վարձի բեռը, երիտասարդների համար բարձրագույն կրթական համակարգը դարձնել ավելի գրավիչ, յուրովի նպաստել ուսանողների շահամիտմանը:
Ծրագրի հիմնական բնութագիը հետևյալն է. ուսումնական վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով: Ծրագիրը հետաքրքրական է այնքանով, որ ուսումնառության ընթացքում վարկառուները մարում են միայն տոկոսները, իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկը տրամադրվում է տարեկան 9 տոկոս դրույքաչափով, որից պետությունը բոլոր շահառուների համար սուբսիդավորում է 2, իսկ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3 տոկոսային կետի չափով:
Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա սպառողական վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
Վարկառու |
ՀՀ քաղաքացի |
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
Վարկի նպատակը |
Պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ԲՈւՀ-երի վճարովի համակարգի բակալավրի (անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), մագիստրոսի և կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողների ուսման վարձի վճարում |
Վարկի ժամկետը |
Ուսումնառության ժամկետ[1] գումարած 6 տարի, սակայն ոչ ավել քան 10 տարի (վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ) |
Վարկի գումարի մեծությունը |
Առավելագույնը 4,000,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 5 մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` չի կարող գերազանցել 800,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը |
Վարկի մարման եղանակը |
Ամսական անուիտետային վճարներ, ընդ որում` ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսներ (առավելագույնը 5 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ |
Տոկոսադրույքը[2] |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 3 տոկոսային կետ։ Տոկոսադրույքը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով |
Վարկի տրամադրման / սպասարկման վճար |
Վարկերի տրամադրման և սպասարկման վճարներ չպետք է սահմանվեն |
Վարկի տրամադրման ձևը |
Անկանխիկ, վարկի գումարը պետք է անմիջապես փոխանցվի ուսումնական հաստատությանը |
Տոկոսների հաշվարկման կարգը |
Տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ |
Ապահովությունը |
Ուսանողի ծնողի(ների), խնամակալի(ների) կամ այլ անձանց երաշխավորություն |
Վարկունակության Գնահատում |
Վարկունակության գնահատումը իրականացվում է համաձայն ԳՖՀ-ների ներքին համապատասխան կանոնակարգերի |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը |
Վարկի տրամադրման օրվանից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում |
Զբաղվածության տեղեկանքի բովանդակություն |
Տեղեկանք ԲՈՒՀ-ից որտեղ պետք է նշվեն ուսանողի ֆակուլտետը, կուրսը և ուս. տարվա վարձի չափը (տվյալ ուս. տարվա մնացորդային գումարի չափը), ԲՈւՀ-ի բանկային հաշվի համար, ուսանողի ուսումնառության ավարտի տարին և ամիսը Գերազանց ուսումնառության դեպքում նաև պետք է նշում լինի կոնկրետ ուս. տարվա ընթացքում տվյալ ուսանողի գերազանցության վերաբերյալ |
Այլ պահանջներ |
Վարկառուն չպետք է ունենա չաշխատող պարտավորութուններ վարկի տրամադրման պահին, Ուսումնառության ընդհատման[3] դեպքում վարկը համարվում է ոչ որակավորված, Վարկառու չեն կարող դառնալ այն ուսանողները, որոնց՝ սույն ծրագրի շրջանակներում նախկինում տրամադրված վարկը Ընկերության կողմից ճանաչվել է ոչ որակավորված, Որակավորված սպառողական վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին |
[1] Ուսումնառության ժամկետ է համարվում ուսանողի՝ բակալավրիատում, մագիստրատուրայում, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայում սովորելու տարիները:
[2] Սույն կետի դրույթները չեն տարածվում 2020 թվականի մայիսի 01-ի դրությամբ ուսումնառությունն ավարտած ուսանողների ուսանողական վարկերի վրա։
[3] Ուսումնառության ընդհատում չի համարվում ՀՀ ՊՆ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու տարիները:
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի հետ.
Թարմացվել է` 2021-12-22, 12:42:56