Loading

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» (Զեյթուն 2, Ավան 5)

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 և Ծարավ Աղբյուրի 55/26 հասցեներում կառուցվում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:
 

  Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա հիփոթեքային վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.


Վարկի արժույթը

ՀՀ դրամ,

Վարկի նպատակը

Ծրագրի ներքո (Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 և Ծարավ Աղբյուրի 55/26 հասցեներում կառուցվող բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շենքում) կառուցվող բնակարանների ձեռք բերում,

Վարկի ժամկետը

10-ից 20 տարի,

Վարկի առավելագույն գումար

25 մլն. ՀՀ դրամ, ընդ որում`
1.Պարույր Սևակի 8/2 հասցեում կառուցվող շենքի համար ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 70%-ը (նվազագույն կանխավճար 30%,
2.    Ծարավ Աղբյուրի 55/26 հասցեում կառուցվող շենքի համար ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 80%-ը (նվազագույն կանխավճար 20%),

Տոկոսադրույքը

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 1.5 տոկոսային կետ,

Վարկի տրամադրման ձևը

Մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է Ծրագրի ներքո շինարարության իրականացման ժամանակացույցի հիման վրա: Հիփոթեքային վարկը կարող է միանվագ տրամադրվել միայն այն դեպքում, երբ Ծրագրի շահառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար,

Վարկի մարման ձևը

Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ,

Պարտավորությունների կատարման ապահովման միջոց

Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը,

Գույքի նկատմամբ պահանջներ

Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի առնվազն վարկի մնացորդային գումարի չափով,

Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը

Վարկի վերջին մասնաբաժնի տրամադրման օրվանից հետո` 90 օրվա ընթացքում,

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի (առնվազն վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն,

Վարկունակության գնահատում

Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների,

Այլ պահանջներ

Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:



Ծրագրի իրականացման պայմանները սահմանված են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» (Զեյթուն 2, Ավան 5) բնակարանային ապահովության սոցիալական  ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգով:


Ծրագրին կարող եք ծանոթանալ նաև` այցելելով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության պաշտոնական կայք էջ` http://www.ysugu.am:

Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հետ:

 

Թարմացվել է` 2017-04-04, 15:31:10