Loading

«Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր»

ՀՀ Կառավարության 17.02.2022թ.-ի թիվ 169 Լ որոշմամբ սահմանված «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում բնակարանի կամ անհատական բնակելի տան (այսուհետ՝ երկուսը միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերին ներկայացվում են հետևյալ պահանջները.


Վարկառու

ՀՀ Կառավարության 17.02.2022թ.-ի թիվ 169-Լ որոշմամբ սահմանված Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով սահմանված շահառուներ:

Համավարկառուներ

ՀՀ Կառավարության 17.02.2022թ.-ի թիվ 169-Լ որոշմամբ սահմանված Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով սահմանված շահառուների ընտանիքի անդամներ[1]:

Վարկի նպատակը

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

10-ից 20 տարի

Վարկի առավելագույն գումար

1. Երևանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար` 22.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%,

2. ՀՀ այլ մարզերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար` 22.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 95%,

3. Արցախի Հանրապետությունում և սահմանամերձ բնակավայրերում[2] հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար՝ 22.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 99%:

Վարկի տոկոսադրույքը

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 3 տոկոսային կետ։

Վարկի տրամադրման ձևը

Միանվագ

Վարկի մարման ձևը

Ամսական անուիտետային

Պարտավորությունների կատարման ապահովման միջոց

Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը

Գույքի նկատմամբ պահանջներ

1 Ձեռքբերվող անշարժ գույքը պետք է ունենա 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան,

2Ձեռքբերվող անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքների նկատմամբ սահմանափակումներ չկան:

Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը

Վարկի տրամադրման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի (վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն: Ընդ որում, վարկի մնացորդային գումարի հաշվարկում չի ներառվում պետության կողմից տրամադրվելիք կամ արդեն տրամադրված աջակցության գումարը։

Վարկունակության գնահատում

Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների։ Ընդ որում, որպես սույն վարկի գծով ամսական մարումների հաշվարկում ներառվող վարկի գումար կարելի է ընդունել վարկի պայմանագրային և պետության կողմից տրամադրվող աջակցության գումարների տարբերությունից ստացվող գումարը։

Այլ պահանջներ

Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:



[1] Ծրագրի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները։

[2] Սահմանամերձ բնակավայր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղական բնակավայրերը։


Ծրագրի իրականացման պայմանները առավել մանրամասն սահմանված են «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման» կարգով:


Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ

 
  1. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
  3. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ
  4. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ
  5. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
  6. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
  7. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ
  8. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ

            Թարմացվել է 2023-02-27, 14:18:34