«Մատչելի բնակարան զինծառայողին»
Վարկառու |
Ծրագրի չափանիշներով ընտրված շահառու: |
Համավարկառու |
Շահառուի ընտանիքի անդամներ՝ զինծառայողի ամուսինը, զավակը, ծնողը, զինծառայողի և (կամ) նրա ամուսնու քույրը և (կամ) եղբայրը, զինծառայողի ամուսնու ծնողը: |
Վարկի նպատակը |
ՀՀ տարածքում բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերում անմիջապես կառուցապատողից: |
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
Վարկի ժամկետը |
Նվազագույնը 10 տարի |
Վարկի առավելագույն գումար |
25,650,000 ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 90%-ը: |
Վարկի տոկոսադրույքը |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 1.5 տոկոսային կետ։ |
Վարկի տրամադրման ձևը |
Միանվագ |
Վարկի մարման ձևը |
Ամսական անուիտետային |
Պարտավորությունների կատարման ապահովման միջոց |
Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի գրավ: Ընդ որում, կառուցման ընթացքում գտնվող բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման դեպքում վարկը պետք է ապահովված լինի կառուցապատողի հատուկ հաշվին ԳՖՀ-ի կողմից փոխանցված դրամական միջոցների[1] և անշարժ գույքի ձեռք բերման իրավունքի գրավով՝ մինչև ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը[2]։ |
Գույքի նկատմամբ պահանջներ |
Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և գնահատման արժեքներից նվազագույնը: Անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքների նկատմամբ սահմանափակումներ չկան: |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը |
Վարկի տրամադրումից հետո 30 օրվա ընթացքում: |
Պարտադիր ապահովագրություն |
Գրավադրվող անշարժ գույքի (վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն: |
Վարկունակության գնահատում |
Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների: |
[1] Գրավի առարկա հանդիսացող դրամական միջոցների գումարը չպետք է փոքր լինի վերաֆինանսավորված վարկի մնացորդի գումարից:
[2] Կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռբերման պայմանները ներկայացված են Հավելված 1-ում:
Ծրագրի իրականացման պայմանները առավել մանրամասն սահմանված են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգ -ով:
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է «Արդշինբանկ» ՓԲԸ հետ:
Թարմացվել է` 2021-09-06, 16:31:40